Առաջիկա վեց ամիսներին Բիլ Գեյթսը կանխատեսում է վատ լուրեր համաճարակի առնչությամբ

75

Ամերիկացի գործարար Բիլ Գեյթսը վստահ է, որ առաջիկա 6-8 ամիսների ընթացքում կորոնավիրուսային համաճարակի մասին լուրերը հիմնականում վատը կլինեն: Դրանից հետո, նրա կարծիքով, պատվաստանյութերի արտադրության ծավալները կավելանան, և «թունելի վերջում լույս կհայտնվի»:

«Ձմռանը, երբ ցուրտ է, վիրուսն ավելի ակտիվ է բազմանում, քանի որ ավելի շատ ժամանակ ենք անցկացնում ներսում, այնպես որ դա այնքան էլ լավ չէ: Բացի դրանից, որոշ բաներ անելը, օրինակ՝ հեռու մնալը ընկերներից, արդեն ավելի ու ավելի դժվար է դառնում անել»,  Daily Beast-ը հաղորդում է Գեյթսի խոսքերը: