Այս հրաժարական տվողներն էլ չեն պլստալու, նոր նշանակվողներն էլ

31

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վարչապետ Փաշինյանի՝ նախարարներին փոխելու քաղաքականությանը․

Նիկոլ, եթե մտածում ես, որ այս հրաժարականների շքերթով կարողանալու ես պատասխանատվությունը բարդել բոլորի վրա, իսկ դու պլստալ՝ չարաչար սխալվում ես։

Ի դեպ, այս հրաժարական տվողներն էլ չեն պլստալու, նոր նշանակվողներն էլ, որովհետև ցանկացած մարդ, ով այս իշխանության մաս կկազմի կիսելու է այս իշխանության քայլերի ողջ պատասխանատվությունը։

Իսկ մենք, հիշեցնեմ, սրանց պատճառով հայրենիք, հայի արժանապատվություն, խաղաղություն, ընկերներ, իրար կորցրեցինք, իսկ դրա պատասխանատությունները այս ամենը երբեք չեն մարսելու։