Ամերիկացի գիտնականները կարմրուկի, կարմրախտի և խոզուկի պատվաստանյութն արդյունավետ համարեցին COVID-19-ի դեմ

32

COVID-19-ի ծանր ընթացքը կարելի է կանխել կարմրուկի, կարմրախտի և խոզուկի դեմ պատվաստանյութի միջոցով: Այսպիսի եզրակացության են հանգել ԱՄՆ Ջորջիայի համալսարանի գիտնականները։

Համաձայն Մանրէաբանության ամերիկյան ընկերության հետազոտության, կորոնավիրուսով վարակված 80 հիվանդ է մասնակցել հետազոտությանը: Գիտնականները հակադարձ համեմատական կապ են գտել խոզուկի վիրուսի հակամարմինների մակարդակի և COVID-19-ի սուր դրսևորումների միջև:

Այսպիսով, որքան շատ էին խոզուկի վիրուսի հակամարմինները, այնքան թույլ էին արտահայտվում կորոնավիրուսի ախտանիշները: