ԱՀԿ-ն այժմ խորհուրդ չի տալիս «Ռեմդեսիվիր» դեղամիջոցը

25

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ չի տալիս օգտագործել հակավիրուսային «Ռեմդեսիվիր» դեղամիջոցը COVID-19-ով հիվանդների բուժման համար: Այս մասին հայտարարել է ԱՀԿ-ի միջազգային փորձագետների խումբը:

Նրանք նշել են, որ չկա որևէ ապացույց դեղամիջոցի օգուտի մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Մասնագետներին չի հաջողվել ապացուցել, որ «Ռեմդեսիվիր»-ն ազդում է շուտափույթ ապաքինման վրա կամ նվազեցնում է թոքերի օդափոխման անհրաժեշտությունը: