Ալիևը ստորագրել է Արցախի շուրջ հայտարարությունը առանց Էրդողանի համաձայնության․ wargonzo

195

@wargonzo-ի Սամբուլյան աղբյուրները հաղորդում են, որ Հայտարարությունը կնքելու պահին ԱԼիևը Պուտինից 20 րոպե ժամանակ է խնդրել այն Էրդողանի հետ համաձայնեցնելու համար, սակայն ՌԴ նախագահը նրան այդպիսի հնարավորություն չի տվել։

Այս իրողությունը, բնականաբար, լարվածություն է առաջացրել Բաքվի և Անկարայի միջև, քանի որ Էրդողանը չէր պլանավորում տարածաշրջանը Ռուսաստանին հանձնել։ @wargonzo-ն պնդում է, որ ըստ Թուրքիայի սցենարի տարածաշրջան բացի ռուսական խաղաղապահներից պետք է մուտք գործեին նաև թուրքականը։ Ներկա համաձայնությունը դա չի նախատեսում։

Անկարայի որոշումը շտապ կերպով զորք ուղարկել Ադրբեջան պայմանավորված է այս իրավիճակով, Էրդողանը շտապ կերպով ցանկանում է հետ բերել այն առավելությունը, որը Բաքուն տվել է Մոսկվային։ Բաց է մնում սակայն տարածաշրջանում թուրքամետ գրոհայինների առկայության փաստը։

Ըստ @wargonzo-ի աղբյուրների թե Մոսկվան և թե Տեհրանը պահանջել են շտապ կերպով դուրս բերել այդ ուժերը։ Ալիրևը խոստացել է դա կատարել։ Սակայն Էրդողանը շարունակում է դրան ընդդիմանալ, քանի որ նա իր ծրագրերը ունի այդ հարցում։ Իսկ թե ինչպիսի @wargonzo-ն խոստանում է պատմել մոտակա օրերը։