Ադրբեջանցիները ոչնչացրել են Շուշիի Կանաչ ժամի գմբեթներն ու խաչերը

53

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության բաժնից տեղեկացնում են, որ ադրբեջանցիները վանդալիզմ են իրականացրել Շուշիի Կանաչ ժամ՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հանդեպ։ Նրանց հրապարակած լուսանկարում եկեղեցու գմբեթներն ու խաչերը ոչնչացված են։

« Խստորեն դատապարտում ենք Շուշիի Կանաչ ժամ՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հանդեպ իրականացված վանդալիզմը Ադրբեջանի կողմից։ Հոգեւոր-մշակութային արժեքների հանդեպ նմանօրինակ կեցվածքը շարունակությունն է Ադրբեջանի կողմից տասնամյակներ շարունակ հայկական մշակույթի հանդեպ իրականացված գործունեության։ Փորձելով ջնջել հայ մշակույթի վկայությունները Արցախի հողից՝ փորձ է կատարվում նաեւ վերացնելու մեր հայրենիքի պատմական պատկանելիության փաստերը։

Մենք կոչ ենք ուղղում միջազգային հանրությանը եւ համապատասխան կառույցներին՝ դատապարտելու Ադրբեջանի կողմից Շուշիի եկեղեցու հանդեպ իրականացված նման վայրագությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։