«Ադեկվադ» միաբանության բոլոր անդամները բերման են ենթարկվել

131

Բաղրամյան-Դեմիրճյան եւ Բաղրամյան-Պարոնյան խաչմերուկներն արգելափակելիս «Ադեկվադ» միաբանության գրեթե բոլոր անդամները բերման են ենթարկվել։ Նրանք  Ոստիկանության բաժանմունքում են։

«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանն ուղիղ տեսակապով հայտնել է բերման ենթարկվելու մասին , իսկ Բաղրամյան պողոտայի երկու խաչմերուկներն արգելափակելու մասին ասել է․ «Ինչքան էլ Արմեն Սարգսյանը փորձի տեղեկատվական հոսքերը կառավարել, չի կարողանալու խուսափել պատասխանատվությունից»։