AstraZeneca-ի պատվաստանյութը լավ արդյունքներ է ցույց տվել տարեց կամավորների մոտ

25

AstraZeneca դեղագործական ընկերության մասնագետներն ավարտել են AZD1222 կորոնավիրուսային պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երկրորդ փուլը: Արդյունքները ցույց են տվել դրա անվտանգությունն ու արդյունավետությունը, ներառյալ տարեց կամավորների շրջանում:

Ուսումնասիրության երկրորդ փուլի արդյունքները հրապարակված են The Lancet ամսագրում: Փորձարկումներին ընդհանուր առմամբ մասնակցել է Միացյալ Թագավորության 560 բնակիչ, որոնց կեսը 70-ից բարձր տարիքի են եղել: