Ֆինանսական հատուցումներ կկատարվի ևս 55 զոհված հերոսների ընտանիքների

40

Զինվորների ապահովագրության հիմնադրամի նախագահ Վարուժան Ավետիքյանը իր ՖԲ էջում գրում է, –

Մենք (1000+), երեկ որոշում ընդունեցինք ֆինանսական հատուցումներ կատարել ևս 55 զոհված հերոսների ընտանիքների (այսպիսով` 104 ընտանիք): Առաջիկա մի քանի օրերին արդեն նրանց համար կբացվեն հաշիվներն ու մեր շահառուները կստանան սահմանված գումարները:

Ունենք մեկ առաքելություն. այն է` ֆինանսական հատուցումներ կատարել մեր հայրենիքի համար իրենց կյանքը կամ առողջությունը զոհած քաջերին ու նրանց ընտանիքներին ու ամեն ինչ անելու ենք, որևէ ընտանիք ձեռնունայն ու լքված չմնա: Ձեր նվիրաբերած յուրաքանչյուր լուման ծառայելու է միմիայն այդ առաքելության իրականացմանը:

Առիթից օգտվելով հիշեցնում եմ ամսական #մեկմիլիոնմարդ մարտահրավերի մասին: Նվիրաբերե՛ք այսօր` ունենալու համար պաշտպանված ընտանիքներ: