Ռուս փրկարարները սկսել են Ղարաբաղում շենքերի ստուգումը

36

Լեռնային Ղարաբաղ ժամանած ռուս փրկարարները վնասների առնչությամբ սկսել են ստուգել բնակելի շենքերն ու ենթակառուցվածքները:

Փրկարարները վնասները պետք է բաժանեն երեք կարգի՝ թեթև, միջին և ամբողջական:

Աշխատանքները տեղի կունենան Ստեփանակերտում, Մարտակերտում, Մարտունիում և Ասկերանում: Այժմ այնտեղ աշխատում են 30 մասնագետներ, գրում է «Ինտերֆաքս»-ը: