ՌԴ-ի և Ֆրանսիայի արտգործնախարարները քննարկել են ռուս խաղաղապահներին

42

Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Ժան-Իվ Լե Դրիանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում գտնվող ռուս խաղաղապահներին, հաղորդվում է ՌԴ ԱԳՆ կայքում:

Լավրովն իր ֆրանսիացի պաշտոնակցին բացատրել է ռուս խաղաղապահների մասնակցության պարամետրերը և Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի աշխատանքը:

Ավելի վաղ, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ ԵՄ-ն ուշադիր կհետևի հրադադարի մասին համաձայնագրի դրույթների կատարմանը՝ հատկապես մշտադիտարկման մեխանիզմի առնչությամբ։