ՌԴ ԱԳՆ-ն պատմել է ԼՂ հարցով Բաքվի եւ Երեւանի հետ շփումների մասին

51

Անցած շաբաթ շարունակվել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանն ուղղված ջանքերը: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով՝ ՌԴ նախագահը հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի հետ: «Քննարկվել են ս.թ. նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով եռակողմ հայտարարության մեջ ֆիքսված պայմանավորվածությունների գործնական ասպեկտները: Այդ թեման եղել է նոյեմբերի 15-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի եւ նոյեմբերի 13-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հեռախոսազրույցների ժամանակ ուշադրության կենտրոնում: Մեր երկրի ղեկավարությունը մշտական շփման մեջ է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարությունների հետ: Կարեւոր է պայմանավորվածությունների կատարման ապահովումը: Մենք գոհունակությամբ նշում ենք, որ Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերը թույլ տվեցին հասնել կրակի կայուն դադարեցման, որը հաստատվեց նոյեմբերի 10-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հայտարարությանը համապատասխան: Այդ ջանքերը թույլ տվեցին նաեւ կարեւոր քայլեր կատարել խաղաղ կյանքին վերադառնալու ուղղությամբ»,-ասել է Զախարովան:

News.am