Պենտագոնը ողջունում է Մեծ Բրիտանիայի ռազմական բյուջեի ավելացումը

34

«Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ, ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Քրիստոֆեր Միլլերը ողջունում է Մեծ Բրիտանիայի ռազմական բյուջեի լրացուցիչ ֆինանսավորումը, որի մասին հայտարարել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը:

Միացյալ Թագավորությունը ծրագրում է պաշտպանության համար լրացուցիչ հատկացնել 30 տարվա ընթացքում աննախադեպ 16,5 միլիարդ ֆունտ ստեռլինգ:

«Մեծ Բրիտանիան մեր ամենակայուն ու ամենաունակ դաշնակիցն է, և պաշտպանական ծախսերի աճը վկայում է ՆԱՏՕ-ի հանդեպ նրա նվիրվածության և մեր ընդհանուր անվտանգության մասին», ասվում է հայտարարության մեջ: