Նաթանյահուն շնորհակալություն հայտնեց Թրամփին Երուսաղեմն ու Գոլանը ճանաչելու համար

32

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն այսօր շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և նրա վարչակազմին Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու, Գոլանում հրեական պետության ինքնիշխանությունը ճանաչելու, ինչպես նաև իրանական միջուկային ծրագրից Վաշինգտոնի դուրս գալու համար:

Նա շեշտել է, որ «ԱՄՆ-ն Իսրայելից լավ ընկեր չունի»՝ հավելելով, որ Թրամփի վարչակազմը քրտնաջան աշխատել է «ապացուցելու, որ Իսրայելն աշխարհում ավելի լավ ընկեր չունի, քան ԱՄՆ-ը», հաղորդում է ՏԱՍՍ-ը: