Մեր միակ առանձնահատկությունն այն է, որ այդ կարգի մարդկանց միայն մեզ մոտ են իրար գլուխ հավաքում ու օգտագործում ի աջակցություն աթոռ զբաղեցնող քաղաքական ուժի

42

«Հանրապետության հրապարակում բեմադրված «հանրահավաքի» մասնակիցների արտահայտած մտքերից ու այդ մարդկանց մակարդակից կաթվածահար լինող սիրելի՛ եղբայրներ և քույրեր, իմացած եղեք, որ այդ մարդկանց մոտեցումները որոշակի տարածում ունեն բացառապես երիտհայերի շրջանում։ Ընդ որում, անգամ երիտհայերի մի ստվար մասը դժվար թե կիսի, օրինակ, «Շուշին հայերի համար ոչ մի արժեք չունի» թեզը»,- ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Բոլոր հասարակություններում էլ ապազգային ու նույնիսկ հակազգային տարրեր կան, եղել են ու կլինեն՝ կարծում է Մելիքյանը։

 «Մեր միակ առանձնահատկությունն այն է, որ այդ կարգի մարդկանց միայն մեզ մոտ են իրար գլուխ հավաքում ու օգտագործում ի աջակցություն աթոռ զբաղեցնող քաղաքական ուժի։ Ի դեպ, մխիթարական է այդպիսի մարդկանց խիստ սակավաթվությունը՝ ի հեճուկս իշխանական բոլոր ջանքերին»։