ՀՀ ԱԱԾ միջնորդություն եմ ներկայացրել Աշոտ Նիկոլի Փաշինյանին որպես վկա հարցաքննելու վերաբերյալ․ Ալեքսանդր Կոչուբաև

215

Հայտնի փաստաբան Ալեքսանդր Կուչուբաևը իր ՖԲ էջում գրում է, –

Սարսափելի է, ուղղակի սարսափելի․․․

Հողերի հանձնման գիշերը ՀՀ կառավարությունում և ԱԺ-ում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով պաշտպանական կողմը ձեռք է բերել փաստական տվյալների անհրաժեշտ հավաքակազմ, որ այդ օրը ցուցարարների ուղորդումը դեպի օդանավակայան և ՀՀ ԱԺ եղել է նախապես պայմանավորված և սադրված։ Նշված զանգվածային անկարգությունները եղել են ՀՀ իշխանության բարձրագույն մարմինների կողմից կազմակերպված և սադրված։

Այս առթիվ ՀՀ ԱԱԾ միջնորդություն եմ ներկայացրել Աշոտ Նիկոլի Փաշինյանին որպես վկա հարցաքննելու վերաբերյալ։ Կարծում եմ Աշոտը հետաքրքիր ասելիքներ ունի ԱԱԾ-ին։ Աշոտ Փաշինյանից հետո կներկայացնենք այլ միջնորդություններ զանգվածային անկարգությունները կազմակերպած և ուղղորդած պաշտոնատար անձանց և ոչ միայն /խորհրդականներ, օգնականներ, մերձավորներ, օլիգարխների հրոսակներ և այլն/ որպես վկա հարցաքննելու վերաբերյալ։