Կորոնավիրուսից մահացել է Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը

40

Խորը ցավով տեղեկացանք, որ մահացել է Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը․ այս մասին Facebook-ի իր էջում գրել է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:

«Լույսերի մեջ մնաք,Սրբազան,Դուք շատ մարդու եք լույսի մեջ պահել»,-ասել  է նա:

Նշենք, որ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը վարակված է եղել կորոնավիրուսով։