Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը կքննարկվի Ֆրանսիայի Սենատում

36

Ֆրանսիայի Սենատը քննարկելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչող բանաձևը: Այս մասին Twitter-ում գրել է «Հանրապետականներ» կուսակցությունից խմբի նախագահ Բրյունո Ռետայոն: Նշենք, որ Ֆրանսիայի Սենատի բանաձևերը խորհրդատվական բնույթ են կրում, այսինքն գործադիր իշխանությունը կարող է նաև չկատարել դրանք:

«Նոյեմբերի 25-ին Սենատը կքննարկի Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման մասին բանաձևը: Միայն դրա անկախությունը կարող է հուսալիորեն երաշխավորել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու ազատությունները թուրքական իսլամիստական ​​էքսպանսիոնիզմի պայմաններում», РБК-ն մեջբերում է սենատորի խոսքերը: