Լավրովն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկել են իրավիճակը Ղարաբաղում

35

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նոյեմբերի 18-ին քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:

«Խորհրդակցությունների ընթացքում նրանք քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում` Ադրբեջանի Հանրապետության նախագահի, ՀՀ վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից այս տարվա նոյեմբերի 9-ին լիակատար հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարի մասին հայտարարությունից հետո», ասված է Ռուսաստանի արտգործնախարարություն կայքում տեղադրված հայտարարության մեջ::