Լավրովը՝ Ղարաբաղում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դերի մասին

51

Լեռնային Ղարաբաղում զինադադարի հարցի լուծումն իրականացվել է՝ հաշվի առնելով ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կարծիքները, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Նրա խոսքերով, բոլորը համամիտ են եղել «արյունահեղության անհապաղ դադարեցման և հրադադարի ռեժիմը վերահսկելու մեխանիզմ մշակելու» անհրաժեշտության հարցում, գրում է news.ru-ն: