Ինչ ենք բացահայտում, ինչի ենք եզրահանգում Մովսես Հակոբյանի խոսելուց հետո

165

ՊԲ նախկին հրամանատար, ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, ՊՆ վերահսկողական ծառայության արդեն նախկին պետ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը զորացրվելուց հետո այսօր ասուլիս է տվել ու մանրամասներ պատմել մինչպատերազմական ու պատերազմական իրողությունների մասին։ Մովսեոս Հակոբյանը պատմել է․

Բոլոր պաշտպանական շրջաններում պետք է գումարտակներ ձևավորվեին, այնինչ դրանք կրճատվել են։ Բոլոր վաշտերում մեկական դասակ է կրճատվել։

 Ժամկետային զինվորները կռվող են․ սա կասկածից վեր է, քանի որ նրանք զինվորական պատրաստվածություն են անցնում նախապես։ Իսկ գումարտակներին պետք է 5-7 օր՝ իրար ճանաչելու, սովորելու համար։

Զորահավաք չի կատարվել․ դրա մեղավորը իշխանություններ են՝ վարչապետ,  ՊՆ, Գլխավոր շտաբ․ զորահավաքը  պետք է իրականացվեր 48 ժամվա ընթացքում։ Համալրման տոկոսը շատ ցածր է եղել։ Երկրի ղեկավարը կանգնեցրել է համալրման գործընթացը։

Պատերազմի 3-րդ օրը վարչապետը հրաման է արձակել կանգնեցնել լրահամալրումը և կամավորականներին ուղարկել առաջնագիծ։ Չեն կարող սա հերքել, որովհետև պաշտոնական անձանց հետ խոսակցությունը ես ձայնագրել եմ։ Կամավորականների ջոկատները եկան Արցախ, որևէ սպառազինություն, հանդերձանք չունեինք նրանց տալու։ Մեր ունեցածը նախատեսված էր միայն զորահավաքի համալրման համար։ Կամավորները գնացին Արայիկ Հարությունյանի մոտ, որը նրանց ուղղորդեց   բանակի հրամանատարի մոտ։ Հիմա բանակի հրամանատարը պետք է մտածի՝ ինչ անի, որ նրանց սպառազինի։ Հարցը լուծվեց։  5-րդ օրը 1500 փախած մարդ ունեինք, որոնք իզոլացվել են, որպեսզի չվերադառնան Հայաստան։ Վիտալի Բալասանյանը, Սեյրան  Օհանյանը նրանց հետ բացատրական աշխատաքններ են տարվել, որ բանակի շարքեր վերադառնան։ Փախչելու  սկիզբը դրել են կամավորները, բայց մի մասն էլ  ոչ կամավորականներ են եղել՝ օգտվելով խառնաշփոթ վիճակից ասել են, թե կամավորական են։ Մարտական գործողությունների ժամանակ  որտեղ ենք ունեցել անհաջողություն՝ աջ և ձախ թևերում։

Գաղտնիությունը բացում եմ, որովհետև  այն արդեն արդիականությունը կորցրել է։ Այնպես են կազմվել  անձնակազմերը, որպեսզի նրանց մեջ 50 տոկոս հայաստանցի լինեն և 50 տոկոս արցախցի։ Աջ և ձախ թևերը, սակայն,  50-ի փոխարեն 32 տոկոս են համալրված եղել։ Բանակը, որ կանգնած է եղել առաջնագծում մինչև վերջ մարտնչե է բնագծերում, ու չենք ունեցել ստորաբաժանումներ, որոնք պետք է նրանց փոխարինելու գային։

Սպառազինության զարգացման պլանները կազմվել են 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո։ Պայմանագրերը ես եմ կնքել՝  Սմերչ, Իգլա․  դրանք այն զենքերն են, որոնք այս պատերազմում գործածվել են։ Դրանք 2017-18 թթ-ին են ձեռք բերվել։ 2017 թվականի պլանով կար, որ 2018-22 թվականներին դիվիզիոն պլան ձեռք բերենք։ Գումարի 10 տոկոսն էլ մուծված էր։ Պետք է Իսկանդերի համակարգը կատարելագրոծվեր, Սմերչ համակարգ ձեռք բերվեր։ 2018 թվականի գործող պլանը փոխել են ու ձեռք է բերվել Սու- 30, ՕՍԱ։ Հարցրեք՝ դրանցից քանի՞սն  է կրակել այս պատերազմի ժամանակ։ Ոչ մեկը։ Ձեռք են բերվել, որովհետև չեն պատկերացրել՝ ինչ է իրական պատերազմը։ Հանցագործություն եք կատարել, սրա համար պատասխան եք տալու։ Ես եղել եմ վարչապետի մոտ, ասել եմ, որ այդ զինատեսակները մեզ պետք չեն։ Նա ասաց՝ արդեն արել ենք։ Ես Ես որ երկիր գնում էի, էդ զենքերը վաճառողները հյուրանոցների սպասասրահներում ինձ էին սպասում, որ վաճառեն։ Բայց ես լավ գիտեի, որ դրանք պիտանի չեն։ Այն զենքերը, որ մեզ վաճառվել ու մենք գնել ենք Ռուսաստանից, դրանք չեն կարելի օգտագործել ու չեն օգտագործվել, որովհետև Ռուսաստանն էլ է հայտարարել, որ դրանք օգտագործելն անթույլատրելի է։

Ասել եմ՝ ՏՈՌ առեք, ասել են, դրա պայմանագիրը ուշ է լինում։ Իմանալով, որ այսօր ՕՍԱ-ի հրթիռ չեն արտադրում՝ ասել եմ, զգուշացրել եմ, նրանք դրա մասին տեղյակ են եղել, բայց արագ-արագ ձեռք են բերել, որ ասեն՝  մենք օդը փակել ենք։ Ինչքանո՞վ են փակել, ինչքանո՞վ էր հնարավոր փակել։  

Արցախում գտնլելուս գործառույթը հետևյալն է եղել՝ ոչ զինվորական մարդկանց մուտքը թույլ չտալ հրամանատարական կետ․ դա ինձ ամբողջոււթյամբ չի հաջողվել։

 5-րդ օրը վարչապետը առաջին անգամ զանգել է ԶՈՒ հրամատարին և նա աել է, որ կողմակի մարդկանց  ասի, որ էլ չգան։ Գեներալ Հարությունյանը խնդրել է, որ վարչապետը թույլատրի  ես լինեմ հրամանատարական  կետում։ Ես ճաշելու եմ գնացել, իջել եմ, տեսել եմ Աննա Հակոբյանը  նստած է՝ դիմացը էկրան։ Այնտեղ էր նաև Սամվել Բաբայանը։ Տիկին Աննան էկրանի վրա դիտում էր մեր զորքերի կռիվը։  Ասացի՝ տիկին Աննա, նպատակահարմար է, որ դուք գնաք, տղաները կաշկանդվում են Ձեր ներկայությունից, կարող է տաքացած հայհոյանքներ էլ տան։  Մի 20 րոպե էլ նստեց, գնա։ 4 ժամից ինձ Երևան կանչեցին։ Ուրախ ու ոգևորված եկա ՊՆ Դավիթ Տոնոյանի  մոտ։ Մտածեցի՝ իրավիճակից հարց կտա։ Ասաց՝ դու այլևս չես գնա հրամանատարական կետ։ Վարչապետն է ասել, որ քեզ հանեմ այնտեղից; Հարցնում եմ՝ պատճառը ո՞րն է,  հիմանվորեք։ Իմ հեռախոսի մեջ դեռ պահպանում եմ, թե դա լսելուց հետո ինչ նամակ գրեցի վարչապետին՝  Ես նրան գրել եմ նամակ հեռախոսով․ Չեմ կարողանում մանլ այստեղ, ուղարկեք ինձ Արցախ, սիրտս պայթում է։ Նա չի պատասխանել սակայն։

Հաջորդ օրը զանգեցի Արայիկ Հարությունյանին, ասեցի՝ վարչապետն այդտեղ է, իմ մասին ասա, բացատրիր, որ ինձ հետ ուղարկի Արցախ։ Արայիկն ասաց՝ վաղը նա քեզ ժամը 11-ին կընդունի ու կգաս Արցախ։ Օրվա մեջ զանգում եմ, պրոտոկոլից ասում են, որ դեռ չի ընդունի ինձ, ևս 3 օր զանգեցի, 4-րդ օրն ասում են պրոտոկոլից՝ վարչապետը Ձեզ չի ընդունելու։

Հետո ասացին՝ կորոնավիրուսի թեստ հանձնիր, նոր գնա Արցախ։ Հանձնեցի,պատասխանը բացասական էր, 

6 ժամ հետո , երբ Արցախում էի,  ասացին՝ թոքաբորբ ես ու կորոնավիորւս ունես։ Գնացի հիվանդանոց․ պարզվեց՝ իմ նախկին ծառայողն է բժիշկը․ նայում է ու ասում՝ մեկ տոկոս թոքաբորբ է, որը բուժում չի պահանջում։ Նախարարի մոտ եմ գնում, ասում եմ՝  ինչու եք ինձ հետ կանչել Երևան։ Ես գնում եմ հրամանատարական  կետ, Ասում է՝ չէ, կվարակես բոլորին։ Նորից եմ թեսթ հանձնում․ պատասխանը՝ ես  կորոնավիրուս չունեմ։ Գնացի Արցախ ու մինչև ամսի 28-ը մնացի այնտեղ։ Ինձ զրկել են իմ պարտականությունները կատարելուց, ինչ է թե չեմ Թողել Աննան մտնի հրամանատարական կետ։

ՊՆ-ն պետք է հասկանար, որ պատերազմի ժամանակ զինամթերքի մատակարարումն ավելի է դժվարանալու։ Նա պիտի հասկանար, որ մեր պահեստներում պետք է լինեին զենքերը, ոչ թե այլ երկրներից նոր-նոր բերվեին։ Պատերազմի ժամանակ Ռուսաստանն է մատակարարումն իրականացրել։ Ամսի 30-ին է վարչապետ Փաշինյանն առաջին անգամ զանգել է ՌԴ նախագահին։ Ռուսաստանը տրամադրել է այն առավելագույնը, ինչ հնարավոր էր անել․ Պոլե- 21 է տրամադրվել Ռուսատանից, որը Բայրաքթարների թռիչքը սահմանափակել է, բայց հետո թուրքերը նոր ուժերով համալրվեցին։

Եթե 2 դիվիզոն էլ ունենայինք, օդը ամբողջությամբ փակել հնարավոր չէր լինի, միևնույն է։  

Արայիկ Հարությունյանի ասած ԱԱԾ-ի հատուկ  ստորաբաժանման մասին հայտարարությունն իրականությանը համապատասխանում է, բայց նրա իրավասության մեջ չի մտնում, որ Ալֆան խրամատում մարտ վարի, Ալֆայից ավելի  լավ 2 ամիս ծառայած զինվորականներն են կռվում։ Եթե մարդուն հագցրել ես, զենք տվել, դեռ չի նշանակում, որ նա կռվող է։ Մարտական ոգին ձևավորվում է,  հագեցվածության, սպառազինության մեջ, կռվողը պիտի  վարժեցված լինի։ Իսկ ասել՝ հայի ոգին բարձր է, սխալ է․  ինչ արագությամբ գնում են մարտի, կրկնակի արագությամբ հետ են գալիս։

Իսկանդերը կրակել է, բայց որտեղի վրա՝ չեմ ասի,- խոսքն ավարտեց Մովսես Հակոբյանը։