ԵՄ-ն անհրաժեշտ է համարում վերսկսել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ բանակցությունները

38

Եվրոմիության ղեկավարությունը գտնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում անհրաժեշտ է վերսկսել քաղաքական բանակցությունները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ: Այս մասին ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ:

«Ռազմական գործողությունների դադարեցումը միայն առաջին քայլն է ղարաբաղյան երկարատև հակամարտության դադարեցման գործում: ԵՄ-ն գտնում է, որ անհրաժեշտ է ջանքեր գործադրել հակամարտության բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման ուղղությամբ, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի առումով», ասվում է հայտարարության մեջ:

Այս կապակցությամբ «ԵՄ-ն վերահաստատում է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջազգային ձևաչափին»: