Դիմակը գրեթե չի պաշտպանում COVID-19-ից․ հետազոտություն Դանիայում

160

Դանիայի Rigshospitalet ​​բժշկական կենտրոնի մասնագետները ուսումնասիրություն են անցկացրել բժշկական դիմակի արդյունավետության վերաբերյալ: Պարզվել է, որ դիմակը գրեթե չի պաշտպանում COVID-19-ից:

Հետազոտությանը մասնակցել է 6 հազար կամավոր, ոմանք դիմակ կրում էին, ոմանք՝ ոչ: Արդյունքում, պաշտպանիչ դիմակ օգտագործողների շրջանում 1,8%-ը վարակվել է կորոնավիրուսով, իսկ դիմակ չունեցող խմբում դեպքերի թիվը կազմել է 2,1%, գրում է հաղորդում է news.ru-ն:

Նման փոքր տարբերությունը, ըստ գիտնականների, վկայում է դիմակների ցածր արդյունավետության մասին, այն դեպքում, երբ ի սկզբանե հաղորդվել էր, որ դիմակները 50%-ով են նվազեցնում COVID-19-ով վարակվելու հավանականությունը:

«Արդյունքները կարող են խոսել 15-20% պաշտպանվածության չափավոր աստիճանի մասին: Այնուամենայնիվ, չի կարելի բացառել, որ դիմակն ընդհանրապես չի պաշտպանում իր կրողին», ասվում է հետազոտության հեղինակների հայտարարության մեջ։