Գրիպի պատվաստանյութը անսովոր հատկություն ունի․ Ամերիկացի գիտնականներ

32

Ամերիկյան սրտաբանական ասոցիացիան եկել է այն եզրակացության, որ գրիպի դեմ պատվաստումը կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդություններից մահանալու հավանականությունը: Այս մասին հաղորդվում է կազմակերպության պաշտոնական կայքում:

Ուսումնասիրությունը պարզել է, որ սրտանոթային հիվանդություններով տառապող գրիպի պատվաստված պացիենտները 18%-ով պակաս հաճախ են մահացել՝ համեմատած չպատվաստվածների հետ:

Բացի դրանից, ըստ աղբյուրի, գրիպի դեմ պատվաստված մարդկանց մոտ սրտի հետ կապված խնդիրներ ունենալու ռիսկը 13%-ով պակաս էր:

Ընդհանուր առմամբ, գիտնականները ստուգել են ավելի քան 237 հազար մարդու տվյալներ: