Գերմանիան սպառնում է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ

19

Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը պատժամիջոցներով է սպառնացել Թուրքիային։

Մաասը հայտնել է, որ Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցը կքննարկվի դեկտեմբերին կայանալիք ԵՄ անդամ երկրների հերթական գագաթնաժողովին։ 

«Եթե Թուրքիան Արևելյան Միջերկրականում շարունակի սադրիչ գործողությունները, ապա կսպասեմ ԵՄ-ի դեկտեմբերյան նիստին պատժամիջոցների քննարկմանը»,-ասել է նա։

Նշենք, որ Թուրքիան անտեսելով ԵՄ-ի, Հունաստանի և այլ միջազգային կազմակերպությունների հայտարարությունները, շարունակում է ապօրինի սեյսմիկ հետազոտական և նավթահորատման աշխատանքներ իրականացնել Միջերկրական ծովի արևելյան հատվածում։ 

Ermenihaber.am