Բորել․ Թուրքիայի գործողությունները խորացնում են ԵՄ-ի հետ կապերի խզումը

43

«Արևելյան Միջերկրածովքում իրավիճակը շարունակում է վատթարանալ, Թուրքիայի վերջին գործողությունները հակասում են ՄԱԿ-ի բանաձևերին և խորացնում են ԵՄ-ի հետ այդ երկրի կապերի խզումը: Ցավով պետք է նշեմ, որ Թուրքիայի գործողությունները նպաստում են միայն լարվածության աճին: ԵՄ-ի հետ հարաբերություններում դրական օրակարգ պահելու համար Անկարան պետք է արմատապես վերանայի իր դիրքը», RT-ի փոխանցմամբ՝ այսօր հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։