Պուտինը բացատրեց, թե ինչու ՌԴ-ն չէր կարող միջամտել ղարաբաղյան պատերազմին

67

Միջազգային իրավունքի համաձայն, Լեռնային Ղարաբաղը եղել է Ադրբեջանի մասը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս առումով Ռուսաստանը չէր կարող միջամտել ՀԱՊԿ շրջանակներում այս տարածքում հակամարտությանը:

«Չէ՞ որ Հայաստանը չէր ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու ինքնիշխանությունը: Դա նշանակում էր, որ միջազգային իրավունքի տեսանկյունից թե՛ Լեռնային Ղարաբաղը, և թե՛ նրան հարակից բոլոր շրջանները հանդիսանում են Ադրբեջանի Հանրապետության տարածքի բաղկացուցիչ մասը», ասել է Պուտինը: