Մինչև ուշ երեկո 2 ուղղությունով շարունակվել են անհայտ կորածների որոնման և զոհվածների մարմինների դուրսբերման աշխատանքը

50

Նոյեմբերի 17-ին, մինչև ուշ երեկո, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչների աջակցությամբ, Մարտունիի և Շուշիի ուղղություններում շարունակվել են անհայտ կորածների որոնման և զոհվածների մարմինների դուրսբերման աշխատանքները։

Հայաստանի ՊՆ-ից հայտնում են, որ ռազմական գործողությունների անցկացման վայրերում որոնողական աշխատանքները շարունակվում են` ներառելով նոր, ավելի ընդգրկուն տարածքներ:

News.am