«Հիմնադրամին ուղղված միջոցների մի մասը նվիրաբերվել է կառավարությանը»․ Մհեր Գրիգորյան

100

Պատգամավոր Արթուր Մանուկյանի հարցը վերաբերում էր Համահայկական հիմնադրամին նվիրաբերված գումարներին: Քաղաքացիները հետաքրքրվում են` գումաներն ի վերջո ծառայեցի՞ն նպատակին: «Հիմնադրամի միջոցների մի մասը դեռևս ծախսված չէ, մի մասը նվիրաբերվել է ՀՀ կառավարությանը»,- պատասխանեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «Այս իրավիճակում ճիշտ համարեցինք կոնսոլիդացնել մեր ջանքերն ու ծախսային նախապատվությունները որոշել մեկ կենտրոնում, որովհետև բոլորիս հասկանալի է, որ անցած 45 օրերի ընթացքում ծախսերի նախապատվությունը որոշելն ամենակարևոր հարցն է»,- հավելեց նա:

mamul.am