Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման մոտավոր ժամկետներ չկան․ ՌԴ ԱԳՆ

39

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցը զգայուն թեմա է հակամարտության կողմերի համար, դրա լուծման մոտավոր ժամկետ չկա: Այդ մասին այսօր լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:

«Հուսով ենք, որ դա չի հանգեցնի նոր բախումների, առավել ևս՝ արյունահեղության: Մինսկի խմբին շարունակում է վերապահվել զգալի դեր, որը կլուծի այն խնդիրները, որոնք չարտացոլվեցին [եռակողմ] համաձայնագրում», մեջբերում է ՏԱՍՍ-ը դիվանագետին: