Թրամփն Աֆղանստանից ու Իրաքից բոլոր զինվորականների վերադարձն ակնկալում է 2021թ․ մայիսին

41

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնկալում է, որ Իրաքում և Աֆղանստանում գտնվող ամերիկյան բոլոր զինվորակաները 2021 թվականի մայիսին կվերադառնան իրենց հայրենիք: Այս մասին հայտարարել է նրա ազգային անվտանգության օգնական Ռոբերտ Օ’Բրայենը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հիշեցնենք, որ մինչ 2021 թվականի հունվարի 15-ը ԱՄՆ-ն Աֆղանստանում և Իրաքում յուրաքանչյուրում թողնում է միայն 2500 ամերիկացի զինվորականներ: