Թրամփը կրկին իրեն հայտարարեց հաղթող՝ ներկայացնելով NYT-ի տվյալներ

37

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ հայտարարել է, որ հաղթել է նոյեմբերի 3-ին երկրում անցկացված նախագահական ընտրություններում:

Թրամփը Twitter-ում տեղադրել է The New York Times-ի հրապարակման հղումը, որում ասվում է, որ ինքը ստացել է 10.1 միլիոնով ավելի ձայն, քան նախորդ ընտրությունների ժամանակ: Հրապարակումը նշել է, որ այս անգամ Թրամփին հաջողվել է ավելի շատ ձայներ հավաքել, այդ թվում՝ այն շրջաններում, որտեղ գերակշռում է իսպանախոս բնակչությունը:

«Եվ ես հաղթել եմ ընտրություններում: Քվեարկության արդյունքների կեղծում է եղել ամբողջ երկրում», գրել է Թրամփը:

Քվեարկության արդյունքները դեռևս պաշտոնապես չեն հրապարակվել: Ըստ նախնական տվյալների, հաղթել է Թրամփի մրցակից դեմոկրատ Ջո Բայդենը: