Գեներալ Ղարամյանի անդրադարձը Շուշիի շուրջ ընթացող ռազմական գործողությունների մասին

42

Բերձորում կազմավորված օպերատիվ զորախմբի հրամկազմը նոյեմբերի 5-ից պատասխանատվություն է ստանձել իրականացնել պաշտպանական և հարձակողական գործողություններ լ.Քիրս-Լիսագոր-Զառուսլու-գազամուղ բնագծերով: Զորախմբի հրամանատար գնդապետ Հրայր Թևոսյանը անմիջապես անցնելով մարտական առաջադրանքի կատարմանը՝ անձամբ ստանձնել է հետախուզական խմբի ղեկավարումը և մարտ-հետախուզություն վարելով հասել “Շախսիբուլաղ” կոչվող տեղամաս։

Այնուհետև՝ նոյեմբերի 7-ին և 8-ին Շուշի-Լիսագոր ճանապարհի երկանքով հետ մղելով թշնամու բազմաթիվ գրոհները և թշնամական ուժերին բազմաթիվ կորուստներ պատճառելուց հետո որոշում է կայացրել նոյեմբերի 9-ի առավոտյան համալրում ստանալուց հետո վերահսկողության տակ վերցնելու և թշնամու առաջապահ ստորաբաժանումը հիմնական զորքերից կտրելու նպատակով գրոհի անցնել Շուշի-Քարին տակ խաչմերուկի ուղղությամբ:

Վաղ առավոտյան միաժանակյա մարտ սկսվեց թշնամու և մեր ստորաբաժանման միջև, քանզի ոսոխը նպատակ էր դրել ցանկացած գնով վերահսկողության տակ վերցնել Զարուսլուն, այնուհետև էլ գրոհել Լիսագորը: Ձախողվելով և բազմաթիվ զոհեր կրելուց հետո՝ կեսօրն անց թշնամին մեծ քանակությամբ հետևակ ներգրավելով Քարին տակ-Փոքր Զարուսլու (Նաբիլար) ձորով փորձ է կատարել շրջանցել մեր տղաներին, սակայն հրամանատարի կողմից հայտնաբերվելուց հետո մեր հրետանու (հրամանատար’ գնդապետ Կարեն Բաբայան) կրակը ուղորդվել է ձորում կուտակված թշնամական ուժերի վրա, ինչի արդյունքում էլ նշված ուժերը հարյուրավոր զոհեր տալով ճողպրելով ցաք ու ցրիվ են եղել:

Արդեն որոշում էր կայացվել հաջորդ առավոտյան առկա ուժերով գրոհը շարունակել դեպի Շուշի-Քարին տակի խաչմերուկ, բայց դե եղավ այն ինչի արդյունքում բոլորս սառը ցնցուղ ապրեցինք…

Նշեմ նաև, որ Ստեփանակերտի կողմից գրոհող և Շուշի մեջ մարտ վարող ստորաբաժանումների վիճակի մասին տեղեկությունները իրարամերժ էին։

Դրանից հետո թշնամին 8 օր շարունակ դիակներ է հավաքել նշածս գործողությունների վայրերից, իսկ այսօր տղաները լուր ստացան. ” да как вы их отпи…ли утром в овраге турки обнаружили 92 трупа только в одном месте и чуточку бушуют, пусть успакоятся потом дорогу откроем”