ԱՄՆ-ն հանում է Boeing 737 MAX-ի թռիչքների արգելքը

43

ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը գրեթե երկու տարի տևած ուսումնասիրությունից հետո, թույլատրել է վերսկսել մի քանի անգամ ավիավթարի ենթարկված Boeing 737 MAX ինքնաթիռների թռիչքները, հաղորդում է Reuters-ը:

Դաշնային ավիացիոն վարչության ղեկավար Ստիվեն Դիքսոնը «100 տոկոսանոց վստահություն» է հայտնել Boeing 737 MAX-ի անվտանգության առնչությամբ: Միևնույն ժամանակ, նա կարծում է, որ Boeing-ը դեռ անելիքներ ունի օդանավի անվտանգության համակարգի հետագա կատարելագործման ուղղությամբ:

«Մենք արել ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի այլևս դժբախտ պատահար չլինի, մենք վերացրել ենք այդ դեպքերի պատճառները», մեջբերում է գործակալությունը Դիքսոնի խոսքերը, ով ստորագրել է Boeing 737 MAX- ի թռիչքները վերսկսելու հրամանը:

Boeing 737 MAX-ի աշխատանքը որոշ երկրներում դադարեցվել էր մի քանի դժբախտ պատահարներից հետո: Առաջինը տեղի էր ունեցել 2019 թվականի մարտի 10-ին: