ԱՀԿ. Որպեսզի համաճարակն ավարտվի, անհրաժեշտ է պատվաստել աշխարհի բնակչության 70%-ին

25

ԱՀԿ գլխավոր գիտնական Սումիա Սվամինաթանը գտնում է, որ աշխարհի բնակիչների մոտ 70%-ը պետք է պատվաստվի COVID-19-ի դեմ, որպեսզի համաճարակն ավարտվի, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նա նշել է, որ այդպիսի մասշտաբով պատվաստումներից ցանկալի արդյունք կստացվի միայն այն դեպքում, եթե պատվաստանյութը համապատասխանի կազմակերպության անվտանգության և արդյունավետության բոլոր անհրաժեշտ չափանիշներին: