Ադրբեջանին է հանձնվել նաև Շուշիի «Ղարաբաղ կարպետ» ընկերությունը

56

Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է , որ Շուշիի հետ ադրբեջանցիներին է հանձնվել է նաև «Ղարաբաղ կարպետ» ընկերության Շուշիի արտադրամասն իր ամբողջ գույքով, գորգերի և հումքի մնացորդով։

Ադրբեջանա-թուրքական ագրեսիայով պայմանավորված շուրջ երկու ամիս է կասեցվել է «Ղարաբաղ կարպետ» ընկերության բնականոն գործունեությունը: Ընկերության ավելի քան 100 աշխատակիցներ այս պահին կորցրել են իրենց աշխատանքը, բնակության վայրը:  14 աշխատակիցներ իրենց ընտանիքներում ունեցել են զոհեր եւ վիրավորներ:

 «Խորը վշտով հայտում ենք, որ նահատակվել է մեր ընկերության երկար տարիների աշխատակից, իր պարտականությունների մեջ միշտ համեստ եւ կարգապահ Արսեն Մարտիրոսյանը: Ցավակցում ենք եւ խոնարհվում բոլոր նահատակների եւ նրանց ընտանիքների առջեւ: Հավերժ փառք մեր ընկած տղաներին:

Սիրելի հայրենակիցներ, այս ամենով պայմանավորված, «Ղարաբաղ կարպետ» ընկերության ավելի քան 100 աշխատակիցներ, արդեն երկրորդ ամիսն է , ինչ աշխատավարձ չեն ստացել , իսկ նրանց մեծամասնությունն այս պահին ժամանակավորապես , որպես տեղահանված, բնակվում են ՀՀ տարբեր քաղաքներում եւ գյուղերում:

Մեր ընկերության տնօրենությունը, այս վիճակում, իր աշխատակիցների սոցիալական վիճակի նվազագույն իսկ բարելավման նպատակով Երեւան քաղաքում վաճառքի է հանել 20 գորգ՝ գործված Շուշիիում, Ստեփանակերտում եւ Ճարտարում, որից առաջացած ամբողջ հասույթը տրամադրվելու է ընկերության աշխատակիցներին որպես սեպտեմբեր ամսվա աշխատավարձ: Գորգերը վաճառքի են հանվում գնից 30 տոկոս զեղչով»:

Արցախյան ձեռագործ գորգերը ձեռք բերելու համար այցելեք՝ ք. Երեւան , Տաշիր առեւտրի կենտրոն, 4-րդ հարկ, Արցախյան խանութ-սրահ: Հեռ. 098 207585, 095 874757, 094 220770, 095185612