Վաղը Մոսկվայում կքննարկվեն հրադադարի վերաբերյալ հարցերը

60

Նոյեմբերի 18-ին Մոսկվայում տեղի կունենա ղարաբաղյան հրադադարի վերաբերյալ հանդիպում ֆրանսիացի և ամերիկացի դիվանագետների մասնակցությամբ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին այսօր հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը՝ ելույթ ունենալով երկրի խորհրդարանում:

«Վաղը Մոսկվայում հանդիպում կլինի այդ թեմային առնչվող [դիվանագիտական] ներկայացուցիչների հետ` հրադադարի վերաբերյալ բոլոր կասկածելի հարցերը պարզելու համար», ասել է նա և շեշտել, որ ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունները «անհրաժեշտ էին հազարավոր մարդկանց կյանքերը փրկելու համար»: