Ջաբրայիլի ուղղությամբ ազատագրման բարդ գործողության պլանավորղը՝ Վահան Բադասյան

2308

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան էջում տեղադրել է ազատամարտիկ Վահան Բադասյանի լուսանկարը և հետևյալ գրառումն արել․

Պատերազմի ընթացքում ընդամենը երեք հակահարձակողական օպերացիաների փորձերից մեկի` ընդ որում թերևս առաջինի` Ջաբրայիլի ուղղությամբ ազատագրման բարդ գործողության պլանավորղն է` Արցախյան առաջին պատերազմի հերոս` մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը, որ պատերազմի առաջին իսկ օրերից` բանակի նահանջից հետո ստանձնեց Ջաբրայիլի ուղղության հրամանատարությունը։

Բադասյանը միակ մարդն էր Արցախի քաղաքականության մեջ, որ անվերապահ միացման կողմնակից էր, նախագահության նախկին թեկնածու էր, Երևանի և Ստեփանակերտի ընդդիմադիր էր և այն եզակի հրամանատարներից էր, որ հակահարձակողական գծի մշտական ջատագովն էր։

Ջաբրայիլի հակահարձակողական օպերացիան իրականություն դարձնելու ճանապարհին հատուկ առաքելությամբ օդից հետևող թշնամու անօդաչուն շարասյան մեջից ընտրեց հենց Բադասյանի ավտոմեքենան։

Բադասյանը հրաշքով կենդանի մնաց, բայց հենց միայն այս դեպքն անչափ շատ հարցեր է առաջացնում։

Ողջ բարձր հրամկազմը` Դավիթ Տոնոյանը, Օնիկ Գասպարյանը, Արայիկ Հարությունյանը և այլոք պարտավոր են նախքան ինքնասպան լինելը` հրաժարականներ տալ, կամ ուղղակի ինքնասպան լինել։

Ծրագրված պարտությունն ի սկզբանե և դավաճանությունն ամենաբարձ օղակներում այլևս կասկածից վեր են։