Պուտինը կմասնակցի G20-ի գագաթաժողովին

36

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 21-22-ը առցանց կմասնակցի Սաուդյան Արաբիայի նախագահությամբ G-20 գագաթաժողովին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ren.tv-ն:

«Այո, նախագահը ծրագրում է: Նա կմասնակցի շաբաթ օրը, ելույթը կլինի 21-ին», ասել է Կրեմլի խոսնակը: