Որտեղ են հիմնադրամի փողերը, աշխարհի հայերի միահամուռ ուժերով հավաքված 169 միլիոն դոլարը․ Նարեկ Մալյան

65

2018թ հեղափոխությունից հետո «Հայաստան Համահայկական Հիմնադրամի» տնօրեն Նիկոլ Փաշինյանը նշանակեց սորոսական Հայկակ Արշամյանին: Պատերազմի օրերին Հայաստանն ու սփյուռքի մեր հայրենակիցները դոլար առ դոլար իրենց բերաններից կտրելով փոխանցումներ էին անում հիմնադրամին:

Սորոսական Արշամյանը նույնիսկ գնաց «Արծրունն է կանչում» հաղորդման հյուր և «հաղդելու ենք», ստերի ներքո կոչ արեց փողեր փոխանցել հիմնադրամին: Բոլորս հիշում ենք սոց ցանցերում տեղադրվող sms-երի սքրինները, զոհված հերոսների հոգեհանգիստների ժամանակ ծաղկեպսակների փոխարեն հիմնադրամ փոխնցվող գումարների անդորագրերը, դպրոցներում հավաքվող և հիմնադրամ ուղարկվող գումարները և այլն:

Ազգը միաբանված գումար էր հավաքում Հայաստան հիմնադրամի համար: Ի վերջո հավաքվեց 169 միլիոն դոլար: Հիմա հարց. որտեղ է Հայաստան հիմնադրամի 169 միլիոն դոլարը, եթե այս դավաճան իշխանությունների կողմից հայրենազրկված արցախցիներին տրամադրվելու է օգնություն ընդամենը 136 դոլար, որը ամենաճոխ հաշվարկներով չի անցնելու ընդհանուր առմամբ 3-4 միլիոն դոլարը:

Որպեսզի ապուշ բաներով ժողովրդին չխաբեն, նախապես ասեմ, որ Հայաստան հիմնադրամի փողերով զենք չեն կարող գնել, իսկ հայրենազրկված արցախցիների կարիքները հոգալը մեր պետության ամենաառաջնային խնդիրն է: Հարցը չափազանց կարևոր է, քանի որ ինչպես գիտեք ամենակոռումպացված մարդիկ սորոսականներն են:

Սորոսականների սիրած զբաղմունքն է հիմնադրամի փողեր տակով անելը, ուստի չեմ կարող հանգիստ լինել այդ առումով: Կրկնեմ հարցս` որտեղ է հիմնադրամի փողերը աշխարհի հայերի միահամուռ ուժերով հավաքված 169 միլիոն դոլարը:

Հարգելի հայեր, սորոսական Հայկակ Արշամյանից պահանջեք թափանցիկ (Թրանսփարենսի) հաշվետվություն: