Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի վերանայման փորձեր չլինեն․ Լավրով

63

Մոսկվան բոլոր ջանքերը կգործադրի՝ կանխելու Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության վերանայումը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Ըստ նրա, ռուսական կողմն այժմ «չի տեսնում հայտարարությունը վերաշարադրելու, վերանայելու» փորձեր:

«Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի նման փորձեր տեղի չունենան, չպսակվեն հաջողությամբ», Լավրովի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ» գործակալությունը: