Հակակառավարական ցույցեր տեղի ունեցան Չեխիայում և Սլովակիայում

48


Այսօր տեղի են ունեցել բողոքի ցույցեր Չեխիայի և Սլովակիայի կառավարությունների քաղաքականության դեմ։

Ցույցերն առավել մեծ մասշտաբ ստացան Պրահայում և Բրատիսլավայում:

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Պրահայում ցուցարարները պահանջում էին անհապաղ վերացնել կորոնավիրուսի տարածման դեմ կառավարության մտցրած խիստ սոցիալական սահմանափակումները: Մարդկանցից շատերը չէին կրում բժշկական դիմակներ, որոնք կրելը պարտադիր է համարվում հանրապետությունում հասարակական տարածքներում: