Խորհրդարանը նիստ է հրավիրել․ ընդդիմադիրները քննարկում են Փաշինյանի հրաժարականի հարցը

28

Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ նոյեմբերի 17-ին, իր հերթական նիստերն է գումարել. օրակարգում ընդամենը 2 հարց է:

Հարցերից մեկը Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին նախագծի քննարկումն է, երկրորդը «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I – Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում եւ հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը վավերացնելու հարցն է:

ԱԺ նիստի հենց սկզբից հերթագրվել են  ընդդիմադիր 10-ից ավելի պատգամավորներ, որոնց ելույթները վերաբերում են Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների ստորագրված հայտարարությանը: Մասնավորապես, նշվել է, որ ԱԺ-ն  այսօր միայն մեկ հարց ունի քննարկելու՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը: