Թրամփին համոզել են չհարվածել Իրանում միջուկային օբյեկտին

33

Նոյեմբերի 12-ին կայացած խորհրդակցության ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվեց հարվածել Իրանի Նաթանզ քաղաքում ուրանի հարստացման ստորգետնյա գործարանի վրա: Այդ մասին տեղեկացնում է The New York Times-ը՝ վկայակոչելով Միացյալ Նահանգների ներկայիս և նախկին պաշտոնյաների չորս աղբյուրներ:

ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը, պետքարտուղար Մայքլ Պոմպեոն, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Քրիստոֆեր Միլլերը, զինված ուժերի շտաբերի պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլին և այլ անձինք պետության ղեկավարին տարհամոզել են:

Ըստ թերթի՝ խոսքը կարող էր լինել հրթիռակոծման կամ կիբեռհարձակման մասին: