Թրամփը մտադիր է մինչև հունվարի 15-ը Իրաքում ու Աֆղանստանում յուրաքանչյուրում թողնել 2,5 հազար զինծառայող

65

Սպիտակ տունը մտադիր է կրճատել ԱՄՆ ռազմական ներկայությունը Իրաքում և Աֆղանստանում մինչև 2021 թվականի հունվարի 15-ը: Այդ մասին հայտնում է CNN-ը՝՝ վկայակոչելով աղբյուրներ:

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի համաձայն, ներկայումս նախատեսվում է երկու երկրներում թողնել 2,5 հազար ամերիկյան զորք:

Զանգվածային լրատվամիջոցների զրուցակիցները պարզաբանել են, որ Սպիտակ տան ղեկավարը կարող է համապատասխան հրամանը ստորագրել առաջիկայում: Ինչպես պարզաբանում է CNN-ը, ԱՄՆ զինված ուժերն արդեն հրաման են ստացել նախապատրաստվել զորակազմի կրճատմանը: