ԹՎԵՐԻ ՈՒԺԸ – ինձ մնաց գտնել 999,900 հոգու

33

Զինվորների ապահովագրության հիմնադրամի նախագահ Վարուժան Ավետիքյանը իր ՖԲ էջում գրում է, –

Շաբաթ օրը կոչ արեցի ու խնդրեցի, որ 1 միլիոն մարդ ԱՄՍԱԿԱՆ 25,000 դրամ կամ 50 դոլար/եվրո նվիրաբերի 1000+ հիմնադրամին: Այս պահին կոչիս միացել է հարյուր հոգի:

Նախ, անչափ շնորհակալ եմ: Թվում է թե 1 միլիոնը մեծ թիվ է: Ոչ: Որպեսզի 1 միլիոն մարդ ամեն ամիս, կանոնավոր նվիրաբերություն անի մեր սուրբ հայրենիքը պաշտպանած հերոսների ընտանիքների բարօրության համար, ընդամենը անհրաժեշտ է 215 մարդ, ովքեր ոչ միայն կնվիրեն այդ գումարը, այլև իրենց հերթին կհամոզեն ևս 5 հոգու, որոնք իրենց հերթին կհամոզեն ևս 5 հոգու և որոնք էլ իրենց հերթին կհամոզեն ևս 5 հոգու և այդպես շարունակ:

Այս թիվը հնչեցնում եմ հաշվի առնելով 70% ձախողման հավանականությունը:Խնդրում եմ մի վհատվեք, այլ զինվեք համբերությամբ, հաստատակամությամբ ու համոզեք:

Մենք անպայման գտնելու ենք այդ 999,900 հոգուն: Չանելու շքեղությունը չունենք: