Թուրքիան հայտարարեց ՆԱՏՕ-ից շուտով դուրս գալու և Դաշինքի փլուզման մասին

75

Հյուսիսատլանտյան դաշինքն արդեն կարելի է համարել փլուզված: Դրանում համոզված է Եվրասիական կառավարությունների թուրքական ասոցիացիայի ղեկավար Հասան Ջենգիզը, որը նշել է, որ Թուրքիան շուտով կդադարեցնի իր անդամակցությունը ՆԱՏՕ-ին:

«ՆԱՏՕ-ի ժամկետն արդեն ավարտվել է, ուղեղային համակարգը մեռած է: Դա հաստատեց Մակրոնը, իսկ Մերկելը այդ մասին հայտարարեց մեկ տարի առաջ: Շուտով ՆԱՏՕ-ն կփլուզվի։ Իրենք էլ են հասկանում, որ չեն կարող ապահովել իրենց դաշնակիցների անվտանգությունը», Ջենգիզի խոսքերը մեջբերում է Lenta.ru-ն: