Ըստ Օբամայի, Ռուսաստանը գերտերություն չէ

33

Ռուսաստանը գերտերության կարգավիճակ ունենալու համար բավարար ռազմաբազաներ չունի, RT-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման գրել է իր նոր գրքում:

Նրա կարծիքով, Ռուսաստանը «այլևս գերտերություն չէ»:

Նախկին նախագահի խոսքերով, Ռուսաստանի տնտեսությունը «շարունակել է զիջել Իտալիայի, Կանադայի և Բրազիլիայի տնտեսություններին, և գրեթե ամբողջությամբ կախված է եղել նավթի, գազի, օգտակար հանածոների ու զենքի արտահանումից»:

Օբաման, վկայակոչելով հետազոտական ​​կազմակերպությունների տվյալները, պնդում է, որ Ռուսաստանում կա կոռուպցիայի բարձր մակարդակ, սոցիալական անհավասարություն և տղամարդ բնակչության կյանքի կարճ տևողություն: