Դավիթ Տոնոյանը հրաժարականի դիմում չի ներկայացրել

34

«ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին պաշտոնից ազատելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,-ասել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը: 

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ևս հերքել է տեղեկությունը, թե  նախարար Դավիթ Տոնոյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

Նշենք, որ այդ տեղեկությունները շրջանառվել են լրատվամիջոցներում։