ԱՄՆ-ն 5 մլն դոլար կհատկացնի ղարաբաղյան հակամարտությունից տուժածներին օգնելու համար

34

ԱՄՆ-ն որոշել է 5 միլիոն դոլար հատկացնել Կարմիր խաչի Միջազգային կոմիտեին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած բնակչությանը օգնելու նպատակով: Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հայտարարության մեջ։ Վերջինս երկօրյա այցով ժամանել է Թբիլիսի: